HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանին է փոխանցվել օրերս միջդիրքային տարածքում հայտնաբերված ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին

Նոյեմբերի 28-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի  Երասխ-Սադարակ հատվածում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ ներկայացուցիչներին է փոխանցվել ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:

Ըստ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝  ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների արդյունքում պարզվել էր, որ նշյալ զինծառայողը եղել է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում կատարած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի:

Լուսանկարները ՊՆ-ի կայքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter