HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար. «ԳԱԶելը» շրջվել է

Այսօր՝ ժամը 16:10 -ի սահմաններում, Երեւանի Վահագնի թաղամասի հարեւանությամբ՝ հանրապետական նշանակության մայրուղու 12 կմ-ում, բեռնատար «ԳԱԶել» և «Լեքսուս» ջիպ մակնիշի ավտոմեքենաները բախվել են իրար, ինչի հետեւանքով «ԳԱԶելը»  շրջվել է: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:

«Լեքսուսի» վարորդը «Հետքին» հայտնեց, թե հանկարծ նկատել է, որ դիմացից եկող «ԳԱԶելն»  ուղիղ ընթացքի մեջ չէ, և մեքենան չի կառավարվում վարորդի կողմից: Իսկ վթարի վայրում գտնվող  ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հրաժարավեցին որևէ տեղեկություն հայտնել՝ նշելով, որ վթարի հանգամանքները դեռևս պարզված չեն:

Մեքենաների վարորդները վթարի մասին տեղեկացրել էին ապահովագրական ծառայությանը և սպասում էին ծառայության գործակալների ժամանմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter