HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ-ն մանրէաբանական անհամապատասխանության պատճառով կասեցրել է տնտեսվարողի արտադրատեսակի իրացումը

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ վերահսկողական միջոցառումների շրջանակում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Երևանում գործունեություն ծավալող այս ընկերության 15.11.2017թ. արտադրության Տավարի կոտլետ (38 կգ, պահման ժամկետը 60 օր) նմուշը մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Ծառայությունը կասեցրել է արտադրատեսակի իրացումը. այն ենթակա է ոչնչացման կամ օգտահանման: Տնտեսվարողին տրվել է իրացման ցանցերից խմբաքանակի ետկանչի կարգադրագիր:

Կասեցվել է նաև «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը, հանձնարարվել է թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter