Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ավելի վաղ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտնել էր, որ 15:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար, բեռնատարների համար փակ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել