HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արտգործնախարարության պարզաբանումը՝ աշխատակազմի ավելացման վերաբերյալ

Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ավելացման Կառավարության՝ նոյեմբերի 23-ի նիստի որոշումը պայմանավորված է ՀՀ Դիվանագիտական դպրոցի 2016-2017թթ. ուսումնական տարվա ավարտով, որի ունկնդիրներից ոմանք համալրելու են ԱԳՆ աշխատակազմը։

Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել են Արտաքին գործերի նախարարության լրատվական վարչությունից։

Հիշեցնենք, որ Կառավարության նիստում հաստատվել էր որոշում (չզեկուցվող), ըստ որի` ԱԳՆ աշխատակազմը կարող է ավելանալ։

Մեր հարցման մեջ խնդրել էինք հստակեցնել, թե ինչ խնդիր է լուծվում այս որոշմամբ՝ հատկապես այն պարագայում, երբ բոլոր գերատեսչություններում օպտիմալացման գործընթաց է: Նախարարությունից ստացված պատասխանում պարզաբանում են, որ դիվանագիտական դպրոցի սաներից ոմանք աշխատանքի են անցնելու «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 51.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Նկատենք, որ համաձայն այդ հոդվածի՝ բարձր ցուցանիշներ ստանալու դեպքում դպրոցի սաները ԱԳՆ-ում կցորդի պաշտոնի են նշանակվում՝ առանց նախատեսված մրցույթի:

Նկատենք, որ Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող` պետական ոչ առևտրային կազմակերպություն է: Դպրոցի հիմնադիրն է Հայաuտանի Հանրապետությունը` ի դեմս Կառավարության: Ինչպես նշվում է դպրոցի կանոնադրության մեջ, նպատակն է դիվանագիտական կադրեր պատրաստել` բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատուկ մասնագիտական գիտելիք տրամադրելու միջոցով։

* Նյութում փոփոխություն է արվել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter