HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ջրային համակարգում բարեփոխումների ընթացքի մասին քննարկում է վարել

Կառավարության պաշտոնական կայքը հաղորդում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ջրային համակարգում բարեփոխումների ընթացքը: 

Զեկուցվել է, որ համակարգում գործող ԾԻԳ-երի և ՋՕԸ-երի օպտիմալացման արդյունքում արդեն իսկ տնտեսվել է գրեթե 800 մլն դրամ: Համապատասխան քայլեր են նախատեսվում պոմպակայանների հետ կապված խնդիրների կարգավորման, ֆինանսական կարգապապահության բարձրացման, մատուցվող ծառայությունների բարելավման և այլ ուղղություններով: Նշվել է, որ ներկայումս քննարկման փուլում է գտնվում ջրային համակարգի բարեփոխումների համալիր նոր փաթեթը, որն առաջիկայում կներկայացվի կառավարության աշխատակազմ: 

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել հանրապետության տարածքում մաքրման կայանների ներկա վիճակին և դրանց բարելավման ուղղությամբ առաջարկություններին, ոռոգման համակարգերը մասնավոր կառավարման փոխանցելու նպատակով կատարվող նախապատրաստական աշխատանքներին: Ներկայացվել են նաև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ սպասարկման տարածքից դուրս մնացած 560 բնակավայրերի հետագա կառավարման հանձնելու նպատակով կատարված աշխատանքները: 

Կարեն Կարապետյանը նշել է, որ ջրային համակարգում բոլոր ծրագրերն անհրաժեշտ է իրականացնել՝ հաշվի առնելով և լիարժեք հասկանալով դրանց ազդեցությունն ու արդյունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter