
Հայաստանում կբացվի նոր ազատ տնտեսական գոտի
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տարածք։
Նախարարը վաչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի, ճարտարապետ-շինարարների և գործարարների հետ շրջայց է կատարել գոտու շինհրապարակում։ Սուրեն Կարայանը ծանոթացել է «Մեղրի» ԱՏԳ-ի առաջին փուլի շինարարական աշխատանքների ընթացին, առկա խնդիրներին՝ տեղում տալով համապատասխան լուծումներ։
Շինարարական աշխատանքները, ըստ հաղորդագրության գտնվում են ավարտական փուլում: «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել