Ձմռան առաջին չորս օրերը կլինեն առանց տեղումների
Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի և 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 3-4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել