HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման է ենթարկվել սպանության 28-ամյա կասկածյալը

Նոյեմբերի 29-ին` ժամը 1.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանում թափածակող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1991 թ. ծնված Արմեն Մ.-ն և «ձախ ազդրի և նստատեղի, աջ գոտկային շրջանի, աջից կրծքավանդակի հետին մակերեսի և վզի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1987 թ. ծնված Հայկ Սիրադեղյանի դիակը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում ճշտվել է կասկածյալի ինքնությունը: Նույն օրը` ժամը 7.00-ի սահմաններում, հանցագործության մեջ կասկածվող անձը` 1989 թ. ծնված Գարիկ Դ.-ն, Լոռու մարզի Շնող համայնքի Թեղուտ բնակավայրի տներից մեկից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter