HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գևորգյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ

Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանի հրամագրով՝ Արմեն Գևորգյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ. 

Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով»,- ասվում է նախագահ Սարգսյանի հրամանագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter