Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը փոխանցում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Հիշեցնենք, որ այս պահին պաշտոնական այցով Բելառուսում է գտնվում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել