Դեկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը
ԱԻՆ ներկայացնում է դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզերի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-10C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8...+100C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում`գիշերը մինչև -20...-240C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-140C, միջին բացարձակ առավելագույնը` +10...+110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15...26 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզերի
լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -5...-70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 0...+50C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -25...-300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -15...-210C, միջին բացարձակ առավելագույնը` +4...+80C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...55 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-30C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5...+100C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -22...-270C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16...-200C, միջին բացարձակ առավելագույնը +11...+120C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ(նորման` 19...20 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +8...+130C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում`գիշերը մինչև -12...-160C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -9...-120C, միջին բացարձակ առավելագույնը` +14...+170C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 21...23 մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 0...-10C, լեռնային շրջաններում` -5...-70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +8...+100C, լեռնային շրջաններում` 0...+50C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -20...-230C, լեռնային շրջաններում` -25...-270C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում`-12...-130C, լեռնային շրջաններում` -17...-180C, միջին բացարձակ առավելագույնը` նախալեռնային շրջաններում +10...+110C, լեռնային շրջաններում` +5...+60C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 28...35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +1...+40C, նախալեռնային շրջաններում` -3...-5 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +10...+140C, նախալեռնային շրջաններում` +2...+70C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10...-150C, նախալեռնային շրջաններում` -15...-200C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում -6...-100C, նախալեռնային շրջաններում -13...-200C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում +15...+190C, նախալեռնային շրջաններում +11...+140C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 15...27 մմ, նախալեռնային շրջաններում 19.,.54 մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...+10C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8...+100C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -20...-220C, բարձրադիր մասերում մինչև -13...-150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`-11...-130C, միջին բացարձակ առավելագույնը` +10...+110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել