HY RU EN

Սեդա Ղուկասյան

1,5 մլրդ դրամ՝ զոհված, հաշմանդամության կարգ ստացած զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար

Կառավարության նիստում հաստատվեց որոշում՝ զոհված, ինչպես նաև առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին բնակարանային պայմանների ապահովման նպատակով պետական բյուջեից 1,5 մլրդ դրամ հատկացնելու մասին:

Նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի խոսքով՝ գումարի շրջանակում նախատեսվում է Երևանում 76 բնակարան ձեռք բերել, ինչպես նաև 147 ընտանիքի անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով մարզերում բնակարանների գնման վկայագրեր տրամադրել:

Բնակարաններ ձեռք բերելու համար նախատեսված է 974 մլն 724 հազար դրամ, իսկ բնակարանների գնման վկայագրեր ձեռք բերելու համար՝  525 միլիոն 276 հազար դրամ: