HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ-ն արդեն սանիտարական անձնագրեր է տրամադրել 642 փոխադրամիջոցի

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սեպտեմբերից սկսած, սանիտարական անձնագրեր է տրամադրել 524 հաց-հացաբուլկեղեն (416-ը՝ Երևանում, 108-ը՝ մարզերում) և 118 միս տեղափոխող (70-ը՝ Երևանում, 48-ը՝ մարզերում) փոխադրամիջոցի: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունը:

Երևանում հաց-հացաբուլկեղեն մատակարարող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալու պահանջը պարտադիր է դարձել սեպտեմբերի մեկից, մարզերում պահանջը պարտադիր է միայն պետական գնումներին մասնակցող տնտեսվարողների համար: Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ 2018թ. ապրիլից նորմը կգործի ամբողջ հանրապետությունում:

Տեղական սպանդանոցային ծագման միս մատակարարելու դեպքում, փոխադրամիջոցի սանիտարական անձնագիր ունենալը պարտադիր է առայժմ միայն պետական գնումներին մասնակցող կամ արտադրությունում սպանդանոցային ծագման միս օգտագործող ընկերությունների համար: Այս դեպքում նորմն ամբողջությամբ բոլոր ոլորտների համար պարտադիր կլինի 2018թ. հուլիսից:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զգուշացնում է. այն տնտեսվարողները, որոնք չեն հետևի ժամանակացույցին և չեն համապատասխանեցնի տեղափոխող մեքենաները սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 100-300 հազար դրամի չափով:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ծառայությունը հետևողական է լինելու դաշտը վերահսկելու հարցում: Քաղաքացիներին հորդորում ենք, խախտումներ արձանագրելու դեպքում, զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter