HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսպորտի նախարարն ընդունել է «China constuction» շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 30-ին ընդունել է չինական «China constuction» շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին՝ գլխավոր կառավարչի տեղակալ Վեյ Յանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է նախարարության լրատվական բաժինը:

Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը: Նա ընդգծել է, որ ուրախ կլինի, եթե այդ և մի շարք այլ ծրագրերում չինական կազմակերպության հետ համագործակցության հնարավորություններ լինեն։

Վեյ Յանին ներկայացրել է իրենց կազմակերպության գործունեությունը։ Նա նշել է, որ «China constuction»-ը ներկայացնում է Չինաստանի պետական շինարարական կորպորացիան։ Այն համարվում է աշխարհի ամենամեծ շինարարական կազմակերպությունը և աշխարհի 500 խոշոր ձեռնարկությունների շարքում գրավում է 24-րդ տեղը։ Զբաղվում են ինչպես շինարարական, այնպես էլ նախագծային գործունեությամբ, աշխատանքներ են կատարում բոլոր աշխարհամասերում։

Սա նրանց առաջին այցն է Հայաստան, որտեղ շինարարական գործունեություն ծավալելու մեծ հնարավորություններ են տեսնում։

Վահան Մարտիրոսյանը նշել է, որ պատրաստակամ են համագործակցության և նման հեղինակավոր կազմակերպությունն ունի բոլոր հնարավորությունները՝ մասնակցելու առաջիկայում հայտարարվող ճանապարհաշինական մրցույթներին։

Հանդիպման ընթացքում չինական շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացվել են նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի առանձնահատկությունները։

Նախարարն առաջարկել է, որպեսզի մինչև մրցույթների մասնակցելու հայտ ներկայացնելը կազմակերպության տեխնիկական թիմը տեղում ուսումնասիրություններ անցկացնի։ «Բացի այդ, նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները պատրաստակամ են ցանկացած հարցով խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերել»,- գրված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter