HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանվել է Օսամա Բին Լադենը

Այսօր ԱՄՆ ուժերը Պակիստանում սպանել են «Ալ Քաիդայի» հիմնադիր առաջնորդ Օսամա Բին Լադենին: Համարվում է, որ նա 2001 թ. սեպտեմբերին 11-ին Առևտրի համաշխարհային կենտրոնում (Նյու Յորք) և Պենտագոնում (Վաշինգտոն) տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչն է:

Բին Լադենը սպանվել է մայրաքաղաք Իսլամաբադից դուրս գտնվող մի առանձնատանը: CNN-ի աղբյուրը հայտնել է, որ նրա մարմինը գտնվում է ԱՄՆ-ի ուժերի մոտ:

Այս պահին Սպիտակ տան մոտ հավաքվել են բազմաթիվ մարդիկ, որոնք տոնում են իրադարձությունը:

Քիչ առաջ հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով պաշտոնապես հայտարարել է, որ իր ղեկավարությամբ ԱՄՆ-ի ուժերի իրականացրած գործողության արդյունքում «Ալ Քաիդայի» ղեկավարը սպանվել է: Օբաման ասել է, որ Բին Լադենը պետք է «արդարադատության կանչվեր» այն տառապանքների համար, որոնք ամերիկացիները կրեցին 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով:

Բարաք Օբամայի խոսքերով` Բին Լադենը երկու տասնամյակ եղել է «Ալ Քաիդայի» ղեկավարն ու խորհրդանիշը, և ամերիկացիների համար կարևոր էր նրան չեզոքացնելը: Միաժամանակ Օբաման ամերիկացիներին կոչ է արել զգոն լինել` «Ալ Քաիդայի» կողմից նոր ահաբեկչություններից խուսափելու համար:

Օբաման ասել է, որ ԱՄՆ-ի պատերազմը իսլամի դեմ չէ, և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր մասնակցել են Բին Լադենին ոչնչացնելու գործողությանը: Նա նշել է, որ իր թիմը խոսել է Պակիստանի նախագահի հետ, ով համաձայնել է, որ այս օրը պատմական է երկու երկրի համար:

Մեկնաբանություններ (4)

Hay_Axchik
Suta,,,,:) Amerikaji hertakan sterna... ed septemberi 11-n el henc inqy nujn Amerikan er arel, ashxarhi №1 ahabekich erkiry :)))))
Գոհար, զինվորի մայր
Այդ մարդը, եթե այդպիսին գոյության ուներ, որքան հիշում եմ ունի 12-13 կրկնօրինակ: Ո?րին են սպանել...
Art
Mify veracav ))))) Ben laden chi el exel nman Mard goyutyun chuni
Գոհար, զինվորի մայր
Այս էլ որերորդ անգամ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter