ՊԵԿ կայքում հասանելի է ներմուծված ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Ներմուծված ապրանքների մաքսային արժեքի և ծավալի մասին տեղեկությունն այսուհետ հասանելի է հանրությանը:
Ինչպես տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը, հրապարակվել է 2017թ. 10 ամիսների ընթացքում երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն: Այսուհետ Petekamutner.am պաշտոնական կայքում ամեն ամիս հրապարակվելու է թարմացված ցանկ, որտեղ ներկայացվելու է ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդներում գործարքի գնի մեթոդի կիրառման տեսակարար կշիռը՝ ըստ առանձին ապրանքատեսակների: ՊԵԿ-ի հավաստմամբ` հրապարակայնության այս եղանակը թույլ կտա բավարարել մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի կիրառման նկատմամբ աճող հետաքրքրությունը, և ավելի դյուրին կդարձնի ԱՏԳ մասնակցի համար գործունեությունը ծրագրելը:
Տվյալներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Petekamutner.am կայքի համապատասխան բաժին հետևյալ հաջորդականությամբ. «Մաքսային տեղեկատվություն», «Մաքսային վիճակագրություն», «Այլ վիճակագրական տվյալներ», «Հաշվետվություն ՀՀ ներմուծված որոշ ապրանքների վերաբերյալ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել