HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Տեսչական մարմինն արձագանքում է ՀԿ-ների ահազանգին. ներկերը կստուգվեն

Հայկական շուկայում վաճառվում են ներկեր, որոնցում կապարի պարունակությունը գերազանցում է թույլատրելի 0.5%-ը 36 անգամ։ Խնդրին հետամուտ լինելու նպատակով, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնում հրավիրվել էր քննարկում, որին մասնակցում էին խնդիրը բարձրաձայնող «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի», ինչպես նաեւ «Սպառողների միության», ՄԻՊ «Իրավագետ սերունդ», «Սպառողների խորհրդատվության կնետրոն» ՀԿ-ների, նաեւ՝ ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիայի ներկայացուցիչներ։ 

ՇՎՏՄ-ն հայտնում է, որ վերջին շրջանում ԶԼՄ-ներում, ինչպեսեւ ՇՎՏՄ-ում օրերս տեղի ունեցած ՀԿ-ների հետ եւս մեկ քննարկմանը նման ահազանգ հնչեցրած «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» կազմակերպությունը մանրամասն ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները։

Կազմակերպությունը պնդում է, որ Հայաստանի շուկայում նմուշառված 49 անուն ներկերից 11-ում կապարի պարունակության անթույլատրելի բարձր տոկոս է գրանցվել։ Ուսումնասիրությունը կատարվել է միջազգային ծրագրի շրջանակներում, Ամերիկայի Միացյալ Նահանգների լաբորատորիաներից մեկում:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանի դիրքորոշումը հետեւյալն է, որ այս դեպքում կարող ենք գործ ունենալ լաբորատոր տարբեր մեթոդների եւ անվտանգության տարբեր ցուցանիշների հետ: Ռիսկերը եւս մեկ անգամ ստուգելու եւ վերահսկելու նպատակով, որոշվեց Հայաստանում ընդունված տեխնիկական կանոնակարգերի հիման վրա իրականացնել նոր փորձարկում։

Արդյունքները կհրապարակվեն մոտ մեկ շաբաթից՝ Տեսաչական մարմնի եւ հասարակական կազմակերպությունների հաջորդ հանդիպմանը։ Եթե լաբորատոր այս փորձարկման արդյունքում ՀԿ-ների հնչեցրած ահազանգը հաստատվի, ՇՎՏՄ-ն կձեռնարկի խնդրի լուծման ուղղությամբ օրենքով իրեն վերապահված բոլոր քայլերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter