
Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուին։
Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում 2019թ. անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։
Վահան Մարտիրոսյանը նշել է, որ համաժողովի անցկացումը Հայաստանում պարտավորեցնող է, և կգործադրվեն բոլոր ջանքերը այն բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Իվոն Չուն ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի կողմից ևս քայլեր կարվեն համաժողովի նախապատրաստական աշխատանքներին աջակցելու համար:
Նա հավելել է նաև, որ համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրների 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։
WCIT 2019թ-ը Հայաստանում կանցկացվի ՀՀ կառավարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) աջակցությամբ:
Մեկնաբանել