HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ին, 6-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին հանրապետության ողջ տարածքում, 8-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 6-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում' բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 7-9-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 5-ին, 6-ի գիշերը, 8-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին սպասվում են տեղումներ, 6-ի ցերեկը՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին՝ ձյան տեսքով: 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           14.70C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -13.40C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           1.20C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter