«Չայնիի ոլորաններ»-ում տեսանելիությունն անբավարար է թանձր մառախուղի պատճառով
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ-ի հատվածում (Չայնիի ոլորաններ), թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է:
«Խնդրում ենք լինել ուշադիր, իսկ հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ նշված հատվածով երթևեկելուց»,- զգուշացնում է ՃՈ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել