HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թույլատրվել է վերսկսել արտադրամասի և մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Գյումրիի «Լիլիթ» մանկապարտեզին թույլատրել է վերսկսել հանրային սննդի կազմակերպման գործընթացը: Ծառայությունը տեղեկացնում է, որ մանկապարտեզում ամբողջովին վերացվել են տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումները:

«Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում պետական վերահսկողության շրջանակներում ծառայությունն արձանագրել էր Մաքսային Միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտման դեպք. Երևանում գործող ընկերության «Տավարի կոտլետ» ապրանքանիշն ունեցել է մանրէաբանական ցուցանիշի անհամապատասխանություն: Ըստ հաղորդագրության՝ «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում խախտումները վերացվել են, ապրանքատեսակի նոր խմբաքանակն անցել է լաբորատոր փորձաքննություն և համապատասխանել սահմանված պահանջներին, ինչի արդյունքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է վերսկսել արտադրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter