HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են զբոսաշրջության զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր: Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ քննարկմանը մասնակցել է նաև հանրային կապերի և մարկետինգի ոլորտում աշխարհում առաջատար կազմակերպություններից մեկի՝ բրիտանական M&C Saatchi գովազդային գործակալության տնօրեն Անելի Բեդին:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ի սկզբանե նշված ընկերության հետ համատեղ աշխատանքը ծավալվել է մեկ շուկայում փոքր զբոսաշրջային բրենդավորման ծրագրի շուրջ, բայց հաշվի առնելով կազմակերպության գործունեության հաջող փորձը տարբեր երկրներում և Հայաստանում մեծ ներուժի առկայությունը՝ նպատակահարմար կլինի դիտարկել նաև ավելի ընդգրկուն ծրագիր նախաձեռնելու հնարավորությունը: 

Կարեն Կարապետյանը ողջունել է գաղափարը և առաջարկել հանդիպել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter