HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել է Վանաձորի զարգացման «մաստեր պլանը»

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր վարել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Վանաձոր քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որը մշակվել է Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետների կողմից՝ առկա հայեցակարգի հիման վրա:

«Մաստեր պլանն» իր մեջ ընդգրկում է քաղաքի գրավչությունն ու ներդրողների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող շուրջ մեկ տասնյակ վայրեր: 

Զեկուցվել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատելու է քաղաքի ընդհանուր տեսքի բարելավման, կանաչապատման, ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև բրենդավորման ուղղությամբ: 
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքները, ամբողջականացնել Վանաձորի «մաստեր պլանը»՝ հստակ հաշվարկներով ու ներդրումային ծրագրերով, որոնք հնարավոր կլինի ներկայացնել ներդրողներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter