HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գևորգյանը Սևանում մասնակցել է պոլիկլինիկայի բացմանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ներկա գտնվեց Սեւան քաղաքի պոլիկլինիկայի բացման արարողությանը, որին մասնակցում էին նաեւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, մարզպետ Նվեր Պողոսյանը:

Բժշկական հաստատությունն ամբողջությամբ հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով: Ներդրումների ծավալը կազմել է 185 մլն դրամ, համայնքը եւս համաֆինանսավորման միջոցով մասնակցություն է ունեցել: Հաստատությունն ապահոված է ջեռուցման համակարգով, ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Վերազինումն իրականացվել է Առողջապահության նախարարության կողմից. հատկացվել են 44 մլն դրամի բժշկական սարքավորումներ եւ գույք:

Հյուրերը շրջեցին շենքում, ծանոթացան ստեղծված պայմաններին: Փոխվարչապետը դրական գնահատեց կատարված աշխատանքները` նշելով, որ կառավարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում մարզերում բնակիչներին որակյալ ծառայություններով ապահովելու հարցին, ինչը նաեւ տարածքների համաչափ զարգացման քաղաքականության խնդիրներից է: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. մասնավորապես` ՀԲ- ի աջկացությամբ իրականացվող "Առողջապահական համակարգի արդիականացում" ծրագրի շրջանակում եւս մարզերում իրականացվում են բուժհաստատությունների վերականգնման ու վիրազինման աշխատանքներ:

Փոխվարչապետն այցելեց նաեւ մարզի Ծովագյուղ համայնք, ծանոթացավ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Այդ նպատակով գումարներ են հատկացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով, որի առաջին մասով տրամադրվել է 38, 6, երկրորդ մասով` 35,7 մլն դրամ: Ամբողջությամբ հիմնանորգվում են երեք մասնաշենքերը: Փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքերը կավարտվեն մայիսին: Ա. Գեւորգյանը պատասխանատուներին հորդորեց աշխատանքերը կատարել որակով եւ նախատեսված ժամկետներում:

Հասարակայնության հետ կապերի բաժին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter