HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սասուն Միքայելյանը վստահ է, որ Հրազդանում արդար ընտրություններ կանցկացվեն

«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը

Երեկ որոշվեց, որ դուք պետք է մասնակցեք փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրությանը: Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) էր այդպես որոշե՞լ, թե՞ ժողովրդի պահանջն էր:

Ժողովրդի պահանջն էր:

Իսկ ՀԱԿ-ը հավանություն տվե՞լ է այդ որոշմանը:

Ի՞նչ հավանություն պիտի տա: Բնական է, որ կողմնակից կլինի: Ընդհանուր ժողովրդին հավաքել էինք` մի 300 հոգով քաղաքապետի ընտրության հարցը քննարկելու համար, իմ թեկնածությունն առաջարկեցին: Բնական է, որ գիտեի իմ թեկնածությունն էին առաջարկելու, բայց չգիտեի, որ այդպես կպնդեին: 3 օր ժամանակ էի խնդրել, երեկ լրացավ այդ 3 օրը եւ շարունակեցին պնդել, ես էլ որոշեցի, որ առաջադրելու եմ իմ թեկնածությունը: Ժողովրդի կամքն է, ցանկությունն է, ես էլ պատրաստ եմ:

Ըստ տարբեր զեկույցների` Հայաստանում երբեք ազատ եւ արդար ընտրություններ չեն եղել եւ միշտ կեղծվել են…

Հրազդանում կլինի արդար ընտրություններ: Ես կողմնակիցն եմ արդար ընտրության: Դուք իմ բնավորությունը, ապրած կյանքը գիտեք: Ամեն ինչի պատրաստ եմ, թույլ չեմ տալու, որ անարդար ընտրություն լինի: Իրանք (իշխանությունները-հեղ.) չեն կարող նորից անարդար ձեւով քաղաքապետ ընտրել: Ես հիմա հրապարակայնորեն հայտարարում եմ, թող դրսից, Երեւանից բերեն հանձնաժողովները փոխեն եւ կանգնեն ու մեկ անգամ աշխարհին ցույց տան, որ կարող են արդար ընտրություններ անցկացնել: Եթե ուրիշ քայլեր անեն եւ անարդարություն լինի, ես պայքարելու եմ:

Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանություններ (3)

Տարոն Մեսրոպյան
Հայրենիքը քեզ սպասում է այնպիսի սիրով, ինչպիսի վախով քո վերադարձին սպասում են թշնամիներտ, Սասուն ջան: Ցավոք Հրազդանը այսօր թշվառ է և անտեր... հրազդանցին այլևս լռելու կամ սպասելու իրավունք չունի: Հանուն մեր քաղաքի , եկել է ժամը հատուցման: Բոլորս քո կողքին ենք ու քո զինվորը:
narine
Sasuni nmanner@ qi4 en mnacel...es havatum em;vor na haxtelu e,na haxtox tesak e.ete isxanutyunner@ Hrazdanum kexcen @ntrutyunner@,Hayastanum hexapoxutyun ksksvi,da klini nranc [email protected] ,qo kan4ov menq havaqvelu enq...
nina
KECCE MER AZNIV,QAJ ,BARI U MARDASER SASUNY. KECCE HRAZDANY,KECCE VANATURY.ES HPART EM,VOR GOYUTYUN UNI SASUNI TESAKY.HAJOXUTYUN QEZ,SIRELI U PASHTELI SASUN JAN.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter