HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանին: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հովանու ներքո ՀՀ ԱԻՆ և ԵՄ միջև համագործակցության  խորացումն ու ընդլայնումը բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտներում:

Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց ԵՄ աջակցությամբ ուսումնասիրել Եվրամիության բնակչության պաշտպանության և աղետների ժամանակ բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման մեխանիզմների լավագույն փորձը՝ այն Հայաստանում տեղայնացնելու նպատակով: Անդրադառնալով համայնքների աղետակայունության կարողությունների հզորացման խնդրին՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ հարկավոր է ուսումնասիրել աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչը համայնքների բյուջեի ձևավորման գործընթացում ներառելու ԵՄ փորձը:  

Անդրադառնալով դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի օրվա հիշատակմանը՝ ԱԻ նախարարը նշեց, որ հաջորդ տարի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը հիշատակվելու է աղետներին դիմակայելու պատրաստվածության ոգով:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին, որպես առաջնահերթություն ԵՄ փորձագետների աջակցությամբ իրականացնել ՀՀ ԱԻ նախարարության՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունների նախնական ուսումնասիրություն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter