
Հայաստանի մասին տեսահոլովակ՝ ճանապարհորդության սիրահարների համար
Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ տեսանյութ է պատրաստվել, որը պատմում է Հայաստանի տեսարժան վայրերի մասին:
«Ճանապարհորդության սիրահարներին տեսահոլովակը կհուշի, որ Հայաստան այցելելով կարելի է վայելել երկրի դեռևս անծանոթ համն ու բույրը, տեսնել շնորհալի արհեստագործների ստեղծած ինքնատիպ աշխատանքներ, ծանոթանալ թե՛ հին, թե՛ ժամանակակից ճարտարապետությանը, տպավորվել մայրաքաղաք Երևանով, հրաշալի ժամանակ անցկացնել ջերմ ու հյուրընկալ միջավայրում և հեռանալ տպավորված՝ կրկին Հայաստան վերադառնալու մտադրությամբ»,- ասվում է Զբոսաշրջության պետական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
Լուսանկարը՝ Armenia and Travel ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել