
Պահեստազորի բժշկական կազմի սպաների զորակոչը կլինի դեկտեմբերին
2017 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան բժիշկ-մասնագետ սպաները կզորակոչվեն Հայաստանի Հանրապետության զինված ուժեր: Նման նախագիծ կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։
Ծառայության ժամկետը սահմանվում է երկու տարի։ Փոխնախարարի խոսքով՝ նույն ամսին սահմանված ժամկետում պետք է զորացրվեն զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած բժշկական կազմի սպաները:
Հիշեցնենք, որ ասպիրանտուրան ավարտած կամ գիտական աստիճան ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները զինվորական ծառայության են զորակոչվում՝ ըստ իրենց մասնագիտությունների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել