
Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների միջև փոխադարձ այցելությունների համաձայնագիրը վավերացվեց
Հայաստանի և Տաջիկստանի Հանրապետությունների քաղաքացիներն այսուհետ արտերկիր մեկնելու համար վավեր փաստաթղթերի հիման վրա կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ կամ գտնվել մյուս կողմի պետության տարածքում անընդմեջ կամ մի քանի այցելությամբ՝ 6 ամսվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով։
Նման որոշում կայացվեց Կառավարության այսօրվա նիստում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագիրը վավերացվում է երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման նպատակով։
Ինչ վերաբերում է փաստաթղթերին, ապա ՀՀ քաղաքացիների համար դրանք են՝
-Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող դիվանագիտական անձնագիր։
-Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր։
-Դիվանագիտական անձնագիր։
-Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (օտարերկրյա պետություններում վավերականության նշումով)։
-Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար)։
Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիների համար՝
-Տեղեկատվության էլեկտրոնային կրիչ պարունակող դիվանագիտական անձնագիր,
-Տեղեկատվության էլեկտրոնային կրիչ պարունակող ծառայողական անձնագիր,
-Տեղեկատվության էլեկտրոնային կրիչ պարունակող ընդհանուր քաղաքացիական արտասահմանյան անձնագիր։
-1998 թվականի նմուշի դիվանագիտական անձնագիր (մինչև վավերականության ժամկետի ավարտը։
-1998 թվականի նմուշի ծառայողական անձնագիր (մինչև վավերականության ժամկետի ավարտը։
-1998 թվականի նմուշի ընդհանուր քաղաքացիական արտասահմանյան անձնագիր (մինչև վավերականության ժամկետի ավարտը։
-16 տարին չլրացած երեխայի ծննդյան վկայական (ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի արտասահմանյան անձնագրում նշում լինելու դեպքում)։
-Տաջիկստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Տաջիկստանի Հանրապետություն վերադարձի համար):
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել