Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի կողմից):
Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ է մերկասառույց է:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղումներ են` ձյան տեսքով, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Տրանսպորտի և կապի նախարարությունն էլ տեղեկացնում է, որ Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է, տեսանելիությունը՝ 10մ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել