Երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Կոմիտասի պողոտայով Դավիթ Անհաղթի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված խաչմերուկում կարգելվի հետադարձը և ձախ շրջադարձը դեպի Շահսուվարյան փողոց:
Դեկտեմբերի 9-ից Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոց-Ուլնեցու փողոց և Աճառյան փողոց-Աճառյան 2-րդ փակուղի փողոց խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել