HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հետք»-ի հոդվածի հիման վրա դատախազությունը տեղեկատվություն է պահանջել Արարատի մարզպետարանից

Նոյեմբերի 10-ին՝  «Լուծարում՝ տեղեկատվության հոսքը կանխելու համար. «Արարատ 2001» ԲՀԿ-ի հետ ինչ կապ ունեն Արարատի մարզպետները» վերնագրով նյութ էինք հրապարակել: Հոդվածում նշել էինք, որ Արարատի մարզում գործունեություն ծավալող և նախկին մարզպետներից Վարդգես Հովակիմյանի կողմից հիմնադրված «Արարատ-2001» բարեգործական ՀԿ-ն տարիներ շարունակ գումարներ է ստացել մարզի համայնքապետարաններից: Ավելին, չի ներկայացրել և ոչ մի հաշվետվություն՝ կատարած աշխատանքի և ծախսերի վերաբերյալ:

Պարզել էինք, որ «Արարատ-2001» բարեգործական ՀԿ-ն տեղակայված է Արարատի մարզպետարանի շենքում և սենյակն օգտագործում է անհատույց: Համայնքապետերը նշում էին, որ ՀԿ-ն գործում է մարզպետարանի ենթակայության տակ և մարզպետարանի հորդորով են գումարներ փոխանցել:

Երբ սկսեցինք ուսումնասիրել ՀԿ-ի գործունեությունը, թե´ Արարատի մարզպետարանը, թե´ «Արարատ-2001» ՀԿ-ն խուսափեցին տրամադրել ամբողջական տեղեկատվություն: Փոխարենը ՀԿ-ն սկսեց լուծարման գործընթաց:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Հետք»-ին տեղեկացրին, որ նոյեմբերի 17-ին Արարատի մարզպետից պահանջվել է համապատասխան տեղեկատվություն, սակայն դեռևս պատասխան չի ստացվել:

Գլխավոր դատախազությունից պատասխանեցին, որ ուսումնասիրության արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter