
Կառավարությունն առաջարկում է կրճատել ամանորյա տոները
Կառավարության նիստում հաստատվեց որոշում, ըստ որի` փոփոխություն կատարվեց տոների և հիշատակի մասին օրենքում։ Նախագիծը ներկայացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը։
«Օրենքի նախագծով նախատեսվում է, որ սկսած 2019 թվականի հունվարից՝ հունվարի 3, 4, 5-ը սահմանվեն աշխատանքային օրեր»,- ասաց նա։
Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք առարկություններ չկա՞ն հարցի վերաբերյալ, ապա, չստանալով որևէ առարկություն, ասաց․ «Այս Նոր տարին ավելի գիտակցաբար կանցկացնենք՝ հասկանալով, որ հաջորդ Նոր տարին կարճ է լինելու»։
Հիշեցնենք, որ մինչ խորհրդարանը չհաստատի այս որոշումը, փոփոխությունները չեն կարող կյանքի կոչվել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել