HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Բալաբեկյան Ագրո» ՍՊԸ-ն հարկային արտոնություն ստացավ

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց որոշում, ըստ որի` «Բալաբեկյան Ագրո» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։

Որոշումը գործադիրին ներկայացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

«Կազմակերպությունը նախատեսում է Կոտայքի մարզի Արզական համայնքում ութ հեկտար տարածքի վրա հիմնել ինտենսիվ այգիներ։ Ընդհանուր ներդրման ծավալը 120 միլիոն դրամի սահմաններում է, որից 20 միլիոն դրամն արդեն իսկ ներդրված է։ Ծրագրով նախատեսվում է, որ կստեղծվեն 18 նոր աշխատատեղեր՝ 80-90 հազար դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է ԱԱՀ-ի հետաձգում տրամադրել և 56 միլիոն դրամի շրջանակներում ներմուծվելիք սարքավորումների և հումքի համար մաքսատուրքի զրոյացում»,- ասաց փոխնախարարը։

Նշենք, որ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ ընկերությունը գրանցվել է 5 ամիս առաջ՝ հուլիսի 13-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter