HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ինչու է դադարեցվում Իրանի հետ սահմանակից ճանապարհի շինարարական աշխատանքների պայմանագիրը․ պարզաբանում

Կառավարության այսօրվա նիստում հաստատված որոշման համաձայն՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար գնման պայմանագիրը դադարեցվեց։ Տեղեկացնենք, որ նախագիծը չզեկուցվող էր։

Կնքված պայմանագրի շրջանակներում կատարվել են Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահմանի՝ միջպետական ավտոմայրուղու վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Ըստ նախագծի հիմնավորման՝ քանի որ այդ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և Հայաստանի ափամերձ տարածքները հսկվում են Ռուսաստանի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն՝ կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար:

Նիստի ավարտից հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց․ «Պայմանագրի՝ ընդհանուր 12,2 միլիոն աշխատանքներն է նախատեսված, որից 9,5 միլիոն աշխատանքն ավարտվել է, և քանի որ իրանական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են և այս տարի չեն ավարտվելու, ստիպված մենք պայմանագիրը ավարտում ենք, որ շինարարը տույժ տուգանքների տակ չընկնի»:

Հարությունյանի խոսքով՝ նախագծի արձանագրության մեջ վրիպակ է, ռուսական սահմանապահների հետ խնդիր չկա․ «Ռուսական սահմանապահների հետ մենք բանակցում ենք իրանական կողմի հետ, եթե իրանական կողմը համաձայնություն չի տալիս, նշանակում է, որ թելը կտրվում է: Մենք ռուսական կողմի հետ որևէ խնդիր չունենք»:

Տեղեկացնենք, որ նախագծի արձանագրության մեջ նշվում է, որ աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալով։

Ըստ Հարությունյանի՝ ափապաշտպան աշխատանքների արդյունքում գետի հունը փոխվում է, ինչի հետևանքով իրանական կողմը դժգոհել է։

«Դադարեցնում ենք բանակցությունները, քանի որ շինարարը տույժ-տուգանքի տակ է ընկնում, աշխատանքները ժամանակավոր են դադարեցվում: Ռուսական կողմի համաձայնությունն ընդհանրապես կապ չունի, և չի կարող չհամաձայնվել, ձայնի իրավունք չունի, և որոշում ընդունողները հայկական և իրանական կողմերն են»,- նկատեց Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter