ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որի ընթացքում տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Մանրամասն ծանոթանալով քաղաքացիների ներկայացրած խնդիրներին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հանձնարարականներ է տվել հանդիպմանը մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել