HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանից ներմուծվող գազի ծավալը կավելանա

Ընթացիկ տարում կավելացվեն «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի շրջանակներում Հայաստան ներմուծվող բնական գազի ծավալները: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի գազի ազգային ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Բեհզաթ Բաբազադեի հետ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հանդիպման հետեւանքով: 

Ինչպես հայտնում է նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժինը, «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի տարեկան արդյունքները և Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքն ու գալիք տարվա ծրագրերը քննարկելու նպատակով դեկտեմբերի 16-17-ին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Այցի ընթացքում նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանի պաշտոնատար անձանց և իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Աշոտ Մանուկյանը հանդիպել է  նաև իրանահայ գործարարների հետ, ովքեր  հետաքրքրված են վերականգնվող, մասնավորապես՝ հողմային և արևային էներգետիկայի բնագավառում Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներով:

Նախարարը գործարարներին է ներկայացրել «Մեղրի» նորաբաց ազատ տնտեսական գոտու առավելությունները` այն որպես հարթակ օգտագործելով Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter