
Արգելվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ը Սևանա լճում արգելվել է ձկան և խեցգետնի որսը, ինչպես նաև ուժեղացվել է հսկողությունն ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ:
Հրամանում, մասնավորապես, ասված է.
«1. Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2018 թվականի հունվարի 15-ն ուժեղացնել վերահսկողությունը Սևանա լճում ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ:
2.Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին'
1) մինչև սույն թվականի դեկտեմբերի 19-ն ապահովել Սևանա լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների ինչպես նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը,
2) շրջիկ հսկողություն իրականացնել Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում,
3) կազմակերպել ստուգայցեր Սևանա լճի վրա' համագործակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին առաջարկել'
1) կազմակերպել ստուգայցեր Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում, Սևանա լիճ թափվող գետերի վրա,
2) ապահովել մասնակցությունը սույն հրամանի 2-րդ կետում նախատեսված աշխատանքներին»:
Մեկնաբանել