«Կոնվերս բանկում» ավազակային հարձակում կատարած Պյոտր Ցիգանկովը հայտնաբերվել է
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին Վրաստանի տարածքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը, որը մի խումբ անձանց հետ ավազակային հարձակում էր կազմակերպել «Կոնվերս» բանկի վրա։ Ներկայում վրաց գործընկերների հետ քննարկվում է Պյոտր Ցիգանկովին Հայաստան տեղափոխելու ընթացակարգը։
Հոկտեմբերի 9-ին, ժամը 11-ն անց 5-ի սահմաններում, մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել էր Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Ստանալով 200 հազար դոլարին համարժեք գումար` նա հեռացել էր:
Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով:
Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 1988թ. ծնված Դավիթ Գրիգորյանը հայտնաբերվելլ էր Չեխովի փողոցում հոկտեմբերի 14-ի գիշերը:
1983 թ. ծնված Արսեն Գրիգորյանին, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանին և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանին իրավապահները հայտնաբերել էին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում՝ հոկտեմբերի լույս 15-ի գիշերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել