
Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը կբացվի հունվարի 28-ին
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում վիրավոր զինվորների համար կառուցվող վերականգնողական կենտրոն, որի բացումը նախատեսված է 2018 թվականի հունվարի 28-ին:
Ինչպես տեղեկացնում է Երեւանի պետական բժշկական համալսարանի լրատվական ծառայությունը, նախարարը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, զրուցել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանի հետ:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին ներկայացվել է նաև «Մեկ պատուհան» աշխատանքային նախագիծը և դրա իրականացման հնարավորությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել