HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ-ն կանխել է ձիու մսեղիքի վաճառքը

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդում է, որ պետական վերահսկողության շրջանակներում մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի արդյունքում, Խորենացի փողոցի վրա կանխվել է ձիու մսեղիքի վաճառքը:

Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Արման և Գեղամ Եսայանների մեքենայի թափքում հայտնաբերվել է ձիու միս: ՈՒղեկցող փաստաթղթերը եղել են առանց մալենիզացիայի արդյունքի, որի բացակայության դեպքում միսը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման:

Մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:

Նախատոնական առևտրի ակտիվացմամբ պայմանավորված՝ ՍԱՊԾ-ն հորդորում է սպառողներին, միս գնելիս անպայման պահանջել և ծանոթանալ անասնաբուժասանիտարական ուղեկցող փաստաթղթերին, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին»՝ 010 206040 հեռախոսահամարով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter