HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ծիրան» սուպերմարկետում հայտնաբերվել է ժամկետանց և առանց մակնշման սննդամթերք

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊծ) փոխանցում է, որ Երևանի Հր. Քոչար 2ա հասցեում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ընթացքում ՍԱՊԾ տեսուչները հայտնաբերել են թե տեղական արտադրության, թե ներմուծված ժամկետանց և թերի մակնշմամբ սննդամթերք:

Մասնավորապես՝ վաճառվել է թերի մակնշմաբ 76 կգ ընդհանուր քաշով 92 տուփ ապրանք՝ փաթեթավորված չրերի տեսականի, պանիր, հնդկաձավարի ալյուր, մարինացված ձուկ, կոնֆետներ, չիպսեր, սառը ծխեցված Սևանի սիգ, որոնց համար տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու և մակնշումը համապատասխանեցնելու կարգադրագիր:

Տրվել է իրացումն արգելելու, 10 կգ և 46 տուփ ժամկետանց սննդամթերքի (պանիր, բուժենինա, սուջուխ, խոզի մեջքամիս, կետչուպ) իրացումը կասեցնելու կարգադրագիր: Ժամկետանց սննդամթերքի առկա ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է:                     

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter