HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սաիդ Ավդալյան. «Հայաստանի երիտասարդ եզդիները համախմբվում են»

Դեկտեմբերի 24-ին բացվեց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ-ի անդրանիկ համաժողովը: Պաշտոնական արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր ու բանախոսներ, այդ թվում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բ.գ.թ., դոցենտ Վարդան Ոսկանյանը, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը և ուրիշներ:

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը տեղեկացնում է, որ կազմակերպությունը նպատակ ունի առաջին հերթին համախմբել եզդի երիտասարդությանը, նպաստել նրանց լիարժեք ներգրավմանը ՀՀ-ում տեղի ունեցող հասարակական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտների գործընթացներին, նպաստել եզդի և հայ երիտասարդության միջև կայուն ու հարատև բարեկամական հարաբերությունների պահպանմանն ու խորացմանը:

«Կազմակերպությունը ձգտելու է նաև վերջ տալ իրականությանը չհամապատասխանող այն թյուր կարծիքին, թե եզդիները քուրդ ժողովրդի մաս են կազմում»,- հայտնում է Սաիդ Ավդալյանը:

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիան» նաև նպատակ ունի իրականացնել գիտակրթական, մշակութային և այլ բնույթի միջոցառումներ ու ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ընդգրկել եզդի երիտասարդների լայն լսարան և հանրությանը իրազեկ դարձնել եզդիների պատմությանը, մշակույթին և կրոնին: Կազմակերպությունը նաև ներկայացնելու է եզդիական ավանդույթներն ու սովորույթները՝ որպես եզդիական յուրօրինակ արժեհամակարգի բաղկացուցիչներ:

ՀԿ-ն ձգտելու է ակտիվ համագործակցել Հայաստանի իշխանություների, Հայաստանում և արտասահմանում գործող եզդիական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ՝ ձգտելով այդ համագործակցության արդյունքում հասնել կազմակերպության առջև դրված նպատակների ի կատար ածմանը:

Եզդիները, լինելով աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, ունեն դարավոր պատմություն, կրոն, յուրօրինակ արժեհամակարգ, որոնք արտացոլում են եզդի ազգի իրական պատմությունն ու հարուստ ներաշխարհը: Չունենալով պետականություն՝ նրանք սփռված են աշխարհի տարբեր մասերում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում՝ լինելով վերջինիս լիիրավ քաղաքացիներ: Հայ և եզդի ժողովուրդները իրենց դարավոր պատմության ընթացքում մշտապես եղել են մերձավոր բարեկամներ ու դաշնակիցներ:

Լուսանկարում եզդիների սրբավայր Լալեշն է (Իրաք)

Մեկնաբանություններ (2)

Թլկատինցի
Շատ յետաքրքիր յօդուած կայ այս նիւթին շուրջ: http://www.culturalsurvival.org/publications/cultural-survival-quarterly/armenia/conditional-coexistenceyezidi-armenia
Vardan
Հարգելի Լեվիկ ոնց հասկացա քո սխալ մեկնաբանությունը այն մասին, թե եզդիները քուրդ են, պարզապես էմոցիոնալ ֆոնի վրա է, ու դու ընդհանրապես չես հիմնվում պատմական ու գիտական փաստերի վրա: Եթե մի փոքր ուսումնասիրես այս հիմնահարցը, դու նմանատիպ սխալ թույլ չէիր տա: Եթե այս աշխարհում կա քրդական ինչ որ բան, լինի դա մշակույթ, թե ավանդույթ, կամ այլ բան, դա ամբողջությամբ եզդիական է, քրդերն են սեփականաշնորհել եզդիական ամեն ինչ: Մի փոքր ուսումնասիրիր պատմությունը ու դու կհասկանաս, որ եզդիները քուրդ չեն: հարգանքներիս հավաստիքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter