Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրի նոր ժամանցային կենտրոնի բացման արարողությանը
Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձոր քաղաքում ներկա է գտնվել «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրի նոր ժամանցային կենտրոնի բացման արարողությանը, որը Ծաղկաձորը զբոսաշրջային ակտիվ կենտրոն դարձնելու նախաձեռնություններից մեկն է: Այս տեղեկությունը հրապարակել է նախագահի պաշտոնական կայքը:
«Կենտրոնի բացմամբ ստեղծվել է շուրջ 60 նոր աշխատատեղ՝ միջինը 150 հազար դրամ աշխատավարձով: Նախագծի իրականացման համար «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի ջանքերով կատարվել է ավելի քան 10 միլիարդ դրամի ներդրում»,- գրված է պաշտոնական հաղորդագրության տեքստում:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել