HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը:

Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2017 թվականին սահմանամերձ համայնքներում իրականացված ծրագրերն ու միջոցառումները, մատնանշել 2018 թվականի աշխատանքային գերակա ուղղություններն ու ծրագրերը։

Զեկուցվել է, որ անցնող տարում գործուն քայլեր են ձեռնարկվել սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, գործարար միջավայրի ձևավորման, շրջկենտրոնների և սահմանամերձ համայնքների միջև առկա զարգացման անհամամասնության հնարավորինս կրճատման, առկա սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։

Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ինչպես 2017-ին, այնպես էլ հաջորդ տարի հանձնաժողովի համար առաջնային կարևորության հարցը սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգության ապահովումն է։ Վիգեն Սարգսյանը կարևորել է նաև սոցիալական հաջողված նախաձեռնություններին զուգահեռ ներդրումային կոնկրետ ծրագրերի ապահովումն ու սահմանամերձ համայնքներում նպաստավոր գործարար միջավայրի ստեղծումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter