HY RU EN

Գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 23-ից կգործեն ամենօրյա ռեժիմով

Երևանի գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ կգործեն ամենօրյա ռեժիմով: Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարությունը:

Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

Տոնավաճառի մասնակիցներին գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն աջակցում է տարածքի տրամադրման և մաքրման աշխատանքների իրականացման հարցում: