
Հունվար-նոյեմբերին արտահանումն աճել է 23.5%-ով, ներմուծումը՝ 28%-ով
Այս տարվա առաջին 11 ամիսներին՝ հունվար-նոյեմբերին, Հայաստանը աշխարհի հետ 5.784 մլրդ ԱՄՆ դոլարի առևտուր է արել։ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 26.4%-ով։
Հունվար-նոյեմբերին Հայաստանից ապրանքների արտահանումը կազմել է 2.013 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 23.5%-ով։
Իսկ ներմուծումն այս ընթացքում կազմել է 3.77 մլրդ դոլար։ Ներմուծման աճը կազմել է 28%:
Արդյունքում, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը հունվար-նոյեմբերին կազմել է 1.757 մլրդ դոլար։
Լուսանկարը՝ pixabay.com
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել