
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդականին
Հայաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Փարիզում այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Էտյենի հետ։
«Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Էտյենը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ»,- ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել