
Հայաստանի հավաքականի տարեվերջյան արդյունքը վատագույններից է վերջին տարիներին
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման տարեվերջյան աղյուսակը: Հայաստանի ընտրանին որեւէ տեղաշարժ չի գրանցել եւ մնացել է 90-րդ հորիզոնականում՝ ունենալով 383 հաշվարկային միավոր:
Ահա թե ինչպիսի խաղեր անցկացրեց մեր թիմն այս տարի:
Հայաստան-Ղազախստան՝ 2-0
Հայաստան-Սենթ Քիթս եւ Նեւիս՝ 5-0
Մոնտենեգրո-Հայաստան՝ 4-1
Ռումինիա-Հայաստան՝ 1-0
Հայաստան-Դանիա՝ 1-4
Հայաստան-Լեհաստան՝ 1-6
Ղազախստան-Հայաստան՝ 1-1
Հայաստան-Բելառուս՝ 4-1
Հայաստան-Կիպրոս՝ 3-2
Եթե հաշվի չառնենք 2015 թ., երբ ազգային ընտրանին պարզապես տապալեց «Եվրո-2016»-ի ընտրական փուլը ու տարին եզրափակեց 123-րդ հորիզոնականում, ապա այս տարվա ցուցանիշը վատագույնն է 2010 թ.-ից ի վեր: Վերհիշենք, թե նախկինում մեր թիմը որ հորիզոնականներում է ավարտել օրացուցային տարին:
1994- 141
1995- 113
1996- 106
1997- 105
1998- 100
1999- 85
2000- 90
2001- 95
2002- 107
2003- 113
2004- 119
2005- 108
2006- 123
2007- 93
2008- 113
2009- 100
2010- 60
2011- 46
2012- 75
2013- 35
2014- 79
2015- 123
2016- 86
2017-ի տարեվերջյան վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիան, հաջորդում են Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Չիլին: Ընդհանրապես մինչեւ 35-րդ հորիզոնականը որեւէ փոփոխություն չի եղել: Դասակարգման աղյուսակում չնչին տեղաշարժերի պատճառը, մասնավորապես, տարվա վերջին պաշտոնական կամ ընկերական խաղերի նվազ լինելն է:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը շարունակում է մնալ Ուկրաինան (35), Ռուսաստանը 64-րդն է, Ուզբեկստանը՝ 78-րդը, իսկ Էստոնիան՝ 89-րդը: Մյուսները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են:
Մեր հարեւաններից լավագույն ցուցանիշն ունի Իրանը (32), Թուրքիան 42-րդն է, Վրաստանը 104-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 117-րդը:
Լուս.՝ ffa.am-ի
Մեկնաբանել